Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր, գիրք 2, Վիկտոր Կատվալյան

Աշխատության մեջ ընդհանուր գծերով նկարագրվում են Կոտայքի մարզում գործածվող բարբառային միավորները, տրվում են տեղեկություններ բնակչության, խոսվածքների բարբառային պատկանելության վերաբերյալ․ ներկայացվում են մարզի բնակավայրերի բարբառային բնութագրերը։ Գիրքը ներառում է նաև բարբառային տառադարձությամբ գրառված խոսքի նմուշներ ու բառացանկ։
Աշխատանքը կարող է կարևոր նյութ տրամադրել հայերենագիտական հետագա ուսումնասիրություններին, նպաստել հայ բարբառագիտության, հայոց լեզվի պատմության շատ հարցերի պարզաբանմանը։ Այն օգտակար կլինի նաև հայ բանահյուսության, ազգագրության, ժողովրդագրության հարցերով զբաղվող մասնագետներին։ Առկա նյութը կարող է օգտագործվել հանրագիտարանային բնույթի աշխատանքներում, ուսումնական դասընթացներում։

Հայտարարություններ

  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.