Ջահուկյան Գ.

Գևորգ Բեգլարի Ջահուկյանը ծնվել է  Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզի Մեծավան գյուղ): Ավարտել է Երևանի պետական համա­լ­սարանը (1941թ.): Որպես միջնակարգ դպրոցի ուսուցիչ աշխատել է  Հրազ­դանի շրջա­նում (1943- 1944թթ.): 1945թ. սկսել է դասախոսել Երևանի պետական հա­մալսարանում: Եղել է օտար լեզուների (1948-1957թթ.), ապա ռոմանագեր­մա­նական բանասիրության (1957-1970թթ.) ամբիոնների վարիչ: 1949թ. գիտական գոր­ծու­նեություն է ծավալել   ԳԱ լեզվի ինստիտուտում, որի տնօրենն է եղել 1962- 2005թթ.: 1947թ. ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան, 1955թ. պաշտպանել է դոկ­տորական ատենախոսություն: 1968թ. Գ.Ջահուկյանը ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթա­կից անդամ, 1974 -ին՝ իսկական անդամ:

Գ.Ջահուկյանը Եվրոպայի (1974թ.) և ԱՄՆ-ի (1980թ.) լեզվաբանական ընկերու­թյուն­ների անդամ էր: Նա արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման (1965թ.), ՀԽՍՀ պետական (1988թ.) և ՀՀ գիտության ազգային (1996թ.) մրցա­նակների, պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Պատվո նշան, ՀՀ Ս.Մեսրոպ Մաշտոցի շքանշաններով և Մովսես Խորենացու մեդալով

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.