Արարատ Սահակի Ղարիբյանը ծնվել է Արտաշատի շրջանի Դարղալու (այժմ` Այգեզարդ) գյուղում: Սովորել է Երևանի արական գիմնազիայում: 1972թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1922-1928թթ. աշխատել է Երևանի դպրոցներում, 1929-1948թթ. դասավանդել է ԵՊՀ-ում, իսկ 1934թ. աշխատել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ: Ա.Ղարիբյանը 1943-1950թթ. և 1956-1962թթ. եղել է ԳԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, 1962-1977թթ.` ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի տնօրեն: 1940թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1947թ. ընտրվել է ԳԱ թղթակից անդամ, 1960-ին` ակադեմիկոս: 1954թ. Ա.Ղարիբյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Խ. Աբովյանի անվան մեդալով: Սարդարապատի ճակատամարտում ցուցաբերած խիզախության համար արժանացել է պարգևի:
Ա.Ղարիբյանի անունով է կոչվում Երևանի թիվ 142 միջնակարգ դպրոցը:
Լալա Հովհաննեսի Գրքիկյան «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.01 «Հայոց լեզու»
25.12.2024, ժ.15-ին
Գիտական ղեկավար...
Միրանուշ Էդուաարդի Կեսոյան «Ներակայումը արդի հայերենում»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.01 «Հայոց լեզու»
30.10.2024, ժ.15-ին
Գիտական ղեկավար...