Ղափանցյան Գ.

Գրիգոր Այվազի Ղափանցյանը ծնվել է  Աշտարակում: Նախնական կրթու­թյո­ւ­նը ստացել է տեղի տարրական (ռուսական) դպրոցում, այնուհետև ուսումը շարունա­կել է Ս.Պետերբուրգի գիմնազիայում: Ավարտել է Ս.Պետերբուրգի համալսարանը (1913): Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1913–1917), Երևանի գիմ­նազիայում (1917–1919): 1920թ. դասախոսել է Երևանի պետական համալսա­րա­նում, երեք տասնամյակ (1927–1957) վարել ընդհանուր լեզվաբանության ամ­բիո­նը:  ԳԱ հիմ­նադիր անդամներից է, եղել է նախագահության անդամ, հասարա­կական գի­տու­թյունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1943–1949): Աշխատել է  ԳԱ լեզվի ինստիտուտում (1944-1946), եղել նույն ինստիտուտի տնօ­րե­նը (1950-1956):  1930թ. Գ.Ղափանցյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում,  1942-ին` բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

            Գ.Ղափանցյանը արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման (1942): Նրա անունով է կոչվել Աշտարակի թիվ 2 միջնակարգ դպրոցը (1961):

             

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.