
Աշոտ Արսենի Աբրահամյանը ծնվել է 1918թ. Շահրիզ (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան) գյուղում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում: 1937թ. աշխատել է որպես ուսուցիչ Հրազդանի շրջանի դպրոցներում, վարել է նաև ուսմասվարի և տնօրենի պաշտոններ: 1948թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1943թ. մինչև կյանքի վերջը դասախոսել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, 1960թ. հայոց լեզվի ամբիոնի վարիչն էր: 1950-1959թթ. պաշտոնավարել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում որպես բաժնի վարիչ: 1963թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1965թ. Ա.Աբրահամյանը արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման: 1977թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...