1956-1960 թթ.

  1956թ.
           Գուրգեն Սևակը ընտրվում է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971 թ.՝ ակադեմիկոս
 
1957թ.
          Ինստիտուտը   ձեռնարկում  է  ժամանակակից հայոց լեզվի քարտարան կազմելու գործը:    
      Հայկ.  ՍՍՌ  ԳԱ լեզվի ինստիտուտի 1956-57 թթ. գործունեության մասին զեկուցումից.
                                                                                        (ՀԱԱ, ֆ. 1085, ց, 5, գ. 90)
Քաղվածք
             ՀՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Տերմինաբանական կոմիտեի 1957 թ. դեկտեմբերի  12-ի նո. 6  արձանագրությունից կետ 4.
             Գիտության տարբեր ճյուղերի զարգացումը հրամայական պահանջ  է  առաջադրում մշակել հայերեն լեզվով տերմինաբանություն՝ բոլոր մասնագիտությունների գծով: Այդ նպատակը իրականացնելու համար խնդրել Հայկ. ՍՍՌ  ԳԱ նախագահությանը՝  լեզվի ինստիտուտի կազմում  ստեղծել տերմինաբանական սեկտոր կամ խումբ:
                              29/1-58   Տերմինաբանական կոմիտեի գիտքարտուղար   (Հ. Բարսեղյան) 
                                                                                          (ՀԱԱ, ֆ. 766, ց. 7, գ. 1020)                                                                                                                 
1958թ.
          ՀՍՍՀ ԳԱ պրեզիդենտ ակադ. Վ. Համբարձումյանը պաշտոնական նամակով դիմում է ՀԿՊ կենտկոմի քարտուղար Ս. Հ. Թովմասյանին, որտեղ նա ներկայացնում է Հայկ. ՍՍՌ ԳԱ նախագահության 1958 թ. հունվարի 22-ի նո. 4(349) արձանագրության քաղվածքը՝ Հայկ. ՍՍՌ ԳԱ լեզվի ինստիտուտը առաջին կարգի փոխադրելու մասին առաջարկը:
 
 1959թ.
          Սեպտեմբերի 4-ի գիտխորհրդի նիստի արձանագրությունից տեղեկանում ենք, որ Ս. Իսրայելյանը հուլիս ամսին գործուղվել է Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտում և շրջակա գյուղերում հավաքել է 20-25  հեքիաթ, առածներ, բառեր, հանելուկներ, թևավոր խոսքեր, աֆորիզմներ:
Վ. Պետոյանը գործուղման ընթացքում հարուստ նյութեր է հավաքել Սասունի բարբառի 10 խոսվածքներից (50 տեքստ, 207 հանելուկ, առած և շուտասելուկ);
Կ. Դավթյանը Շամշադինի 15 գյուղերից հավաքել է բարբառային նյութեր, գրի է առել հանելուկներ, շուտասելուկներ և առակներ:
Հ. Մուրադյանը գործուղման ընթացքում ուսումնասիրել է Մեղրու շրջանի 4 գյուղերի խոսվածքները և <<Գիքոր>> առաջին մասը վերածել է այդ խոսվածքների:
Ա. Պողոսյանը մեկ ամսով գործուղվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջան, շրջել է 18 գյուղեր, դրանցից միայն 6-ի մեջ են եղել տարբերություններ:
Ա. Գրիգորյանը մեկ ամսով գործուղվել է Դոնի Ռոստով՝ Նոր Նախիջևանի բարբառի խոսվածքներից նմուշներ հավաքելու:
Գիտխորհուրդը որոշում է վերցնել Դոնի Ռոստովի հայության որոշ շրջանների հայ գրականություն մատակարարելու շեֆությունը և շնորհակալություն հայտնել Նոր Նախիջևանի շրջանի գործադիր կոմիտեին և շրջկոմին՝ գործուղված գիտական արշավախմբին համապատասխան օգնություն և աջակցություն ցույց տալու համար:
Սեպտեմբերին կազմակերպվում է բարբառագիտության սեկտորը՝ հայոց լեզվի պատմության և բարբառագիտության սեկտորի բազայի վրա:  (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 5, գ. 100, թ. 25)
                                                                                                  
           Ա. Սուքիասյանը գործուղվել է Լենինգրադ և մասնակցել է բառարանագրական խորհրդի կոորդինացիոն նիստին:
           Կրտսեր գիտաշխատող, բ.գ.թ. Ա. Սուքիասյանի հաշվետվությունից   (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 5, գ. 100)
                                                                                                 
 
 1960թ.
             Ինստիտուտն ունի 4 բաժին (սեկտոր), որոնք են՝ ժամանակակից հայոց լեզվի, հայոց լեզվի պատմության և բարբառագիտության, բառարանագրության, հայոց լեզվի քարտարանի:
            Բառարանագրության սեկտորի հաշվետվության մեջ նշվում է, որ 1960թ.  ավարտված են Ա. Սուքիասյանի ,,Հայոց լեզվի հոմանիշների բառարանի,, և Հ. Պետրոսյանի, Ս. Գալստյանի և Թ. Ղարագյուլյանի ,,Լեզվաբանական տերմինների բառարանի,, կազմման աշխատանքները:                                                                 
Սեպտեմբեր- Գ. Գասպարյանը և Ս. Ա. Գալստյանը 10 օրով գործուղվում են Ֆրունզե՝ բացատրական բառարանների վերաբերյալ համամիութենական կոորդինացիոն խորհրդակցությանը մասնակցելու համար:  
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրվածմիջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա  2025 թ. մայիսի 19-20-ին Երևանում։ Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակականգիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական...
  • Հարգարժա՛ն գործընկերներ,
         Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ. հունիսի 12-ից  13-ը   կազմակերպում է  հայերենագիտական նստաշրջան՝  նվիրված ակադեմիկոս  Գևորգ ...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.