Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

29/04/2019
          Ս.թ. ապրիլի 29-ին հայոց լեզվի պատմության բաժնի քննարկման նյութը ձեռագրերի՝ 13-րդ դարի հիշատակարաններում գործածված այն բառերն էին, որոնք, հայոց լեզվի զար­գաց­ման նախորդ փուլերում սակավ գործածություն ունենալով, պահպանվել են հայե­րե­նի որոշ բարբառներում։
          Ըստ բանախոսի՝ այդ բառերը, ամենայն հավանականությամբ, բնորոշ են եղել առան­ձին տարածքների։ Բառարանային տվյալների համաձայն՝ մի քանի բառեր  քննվող հիշա­տա­կա­րաններում եզակի վկայություններ են։ Դիտարկված բառերից են՝ գէշ «տգեղ», թաթաւ «անձ­րև», կաղուել «ցրտից կուչ գալ», կորդ «խոպան, անմշակ», դոն «հացի տեսակ» և այլն։
           Քննարկմանը մասնակցում էր նաև ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, որը  արժեքավոր դիտողություն արեց գրավոր աղբյուրներում վկայված բարբառային իրողու­թ­յուն­ները վերհանելու և տարբերակելու առումով։ Բաժնի գիտաշխատակիցները ևս արտահայտ­վեցին որոշ հարցերի մասին։

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.