Եվ դարձյալ հեռուստատեսության լեզվի մասին

22/06/2018
        Հունիսի 22-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում քննարկում ծավալվեց հեռուստատեսության լեզվի վերաբերյալ: Ինստիտուտի աշխատակիցների հետ քննարկմանը մասնակցեց նաև դերասանուհի, բեմադրիչ, սցենարիստ, ՀՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Լալա Մնացականյանը:  
         Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը ընդգծեց հեռուստաեթերում  հայերենի անսխալ և գեղեցիկ գործածության կարևորությունը, առաջ քաշեց գրական լեզվին առնչվող մի շարք խնդիրներ՝ սկսած ուղղախոսությունից մինչև շարահյուսական կառույցներ:  Ներկաները նշեցին, որ բեմից և մանավանդ հեռուստաեթերից ակնկալում են գրագետ և գեղեցիկ խոսք, որը մեծապես պետք է նպաստի ընդհանուր լեզվամշակույթի բարելավմանը: Լեզվաբաններն անդրադարձան հատկապես հեռուստասերիալների և որոշ երգիծական հաղորդումների խիստ աղավաղված լեզվին,  եղան իրավիճակը շտկելուն միտված ծրագրային առաջարկներ:
      Մատնանշելով տարածված լեզվական մի շարք սխալներ՝  Լ.Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ  հայերենը, որպես  ազգային-պետական բարձրագույն արժեք, կարիք ունի թե՛ պետական, թե՛ հասարակական հոգածության: 

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.