Ջահուկյանական ընթերցումներ- 2018

07/06/2018
            Սույն թվականի հունիսի 7-ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում իր աշխատանքներն սկսեց «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային ամենամյա գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը՝ ողջունելով մասնակիցներին և մաղթելով հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ:
        Երկօրյա գիտաժողովին մասնակցում են շուրջ երեք տասնյակ գիտնականներ Հայաստանի, Արցախի, Ֆրանսիայի գիտակրթական տարբեր հաստատություններից: Զեկուցումներում արծարծվում են հայոց լեզվի զարգացմանը, կառուցվածքին ու գործառույթներին, բարբառագիտությանը, ընդհանուր և համեմատական լեզվաբանությանը, ինչպես նաև կորպուսային լեզվաբանությանն առնչվող տարաբնույթ հարցեր:
         Գիտաժողովի մեկնարկը բավական արդյունավետ էր, ծավալվեց բուռն քննարկում, եղան հետաքրքիր ելույթներ ու դիտարկումներ: Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև հունիսի 8-ին:

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.