Սեմինար լեզվի ինստիտուտում

22/11/2017
           Ս.թ. նոյեմբերի 20-ին  ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցած սեմինարը նվիրված էր Բերդի և Գյումրու ենթախոսվածքների արտասանվածքի տեմպի հետազոտությանը:  Սեմինարը վարում էր լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի աշխատակից բ.գ.թ. Գայանե Գրիգորյանը: Բանախոսը նշեց, որ  մեր իրականության մեջ նորություն է բարբառային խոսքի փորձառական ուսումնասիրությունը` ձայնի վերլուծության  համակարգչային նոր ծրագրերի օգնությամբ:
          Գ.Գրիգորյանը ներկայացրեց փորձառական հետազոտությամբ ձեռք բերված արդյունքներն ու եզրակացությունները, նաև ցուցադրվեցին ձայնապատկերներ` ստացված «Praat» համակարգչային ծրագրով:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.