
Սույն թվականյի նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 7-րդ գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես եկավ Երիտասարդ լեզվաբանների խորհրդի նախագահ Տ. Սիրունյանը` ողջունելով մասնակիցներին և մաղթելով հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ: Գիտաժողովին մասնակցեցին շուրջ երկու տասնյակ գիտաշխատողներ, հայցորդներ և ասպիրանտներ Հայաստանի և Արցախի գիտակրթական տարբեր հաստատություններից:
Զեկոցումներում արծարծվեցին հայոց լեզվի զարգացմանը, կառուցվածքին, բարբառագիտությանը, ընդհանուր և կիրառական լեզվաբանությանն առնչվող տարաբնույթ հարցեր:
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...