Վազգեն Համբարձումյանը 70 տարեկան է

03/07/2017

        2017թ. լրացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գուրգենի Համբարձումյանի  ծննդյան 70-ամյակը: Հոբելյանը հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի նիստում: Հարմար առիթ էր հարազատ ինստիտուտում մեկ անգամ ևս ամփոփելու ու գնահատելու գիտնականի անցած ուղին և  գիտամանկավար­ժական հարուստ գործունեությունը:

        Շնորհավորական խոսքով հանդես եկավ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: «Դուք մեր ինստիտուտի նվիրյալներից եք, մարդ, և անհատականություն, որը երկար տարիներ շարունակ սիրով ու պատասխանատվության զգացումով է կատարում գիտության մշակի դժվարին, բայց նաև գնահատելի գործը»,- նշեց տնօրենը:  

Ակադեմիական հանրությունը Վազգեն Համբարձումյանին ճանաչում է որպես մի գիտնականի, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ լեզվաբանության կարևորագույն հիմնախնդիրների ուսումնասիրությանը:  

         Հիանալի մարդու, մեր երկրի իսկական քաղաքացու, ազնիվ և տաղանդավոր գիտնականի, իսկական հայորդու իր անձնական նկարագրով Վազգեն Համբարձումյանը վաստակել է բոլոր աշխատակիցների սերն ու  համակրանքը:

       Սրտանց շնորհավորում ենք հոբելյարին և մաղթում քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների գործունեություն, որը, վստահ ենք, կարդյունավորվի նորանոր ձեռքբերումներով:  

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.