ԳԱԱ լեզվի ինստիտուտի աշխատակիցների հանդիպումը Ղազախստանի Հանրապետության դեսպանի հետ

29/05/2017

          Սույն թվականի մայիսի 25-ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության լիազոր և արտակարգ դեսպան Թիմուր Բիբիտալի Ուրազաևին: Հանդիպմանը ներկա էին ոչ միայն լեզվի ինստիտուտի աշխատակիցները, այլև ԳԱԱ տնտեսագիտության և գրականության ինստիտուտի տնօրեններն ու աշխատակիցները:

        Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը՝ կարևորելով տարբեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը: Նա նշեց. «Մենք համոզված ենք, որ այսօրվա մեր հանդիպումը շատ կարևոր է. այն Հայաստանի գիտական հաստատությունների և Ղազախստանի դեսպանատան միջև բարեկամական հարաբերությունների ու գիտական կապերի ստեղծման հիմք կարող է դառնալ»: Տնօրենը հավելեց, որ ինստիտուտը իր գիտաժողովներին և միջոցառումներին սիրով կհյուրընկալի թե՛ դեսպանատան աշխատակիցներին և թե՛ ղազախ հետազոտողներին ու գործընկերներին:

         Զեկուցումով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության լիազոր և արտակարգ դեսպան Թիմուր Բիբիտալի Ուրազաևը: Ողջունելով ներկաներին և նկատի ունենալով, որ հանդիպմանը ներկա են երեք տարբեր բնագավառների (լեզվաբանություն, տնտեսագիտություն և գրականություն) ներկայացուցիչներ՝ դեսպան Ուրազաևն առաջարկեց օրակարգը բնորոշել մեկ բառով՝ արդիականացում (մոդեռնիզացիա)՝ տնտեսության արդիականացում, լեզվի և գրի արդիականացում, մշակույթի և հասարակական գիտակցության արդիականացում: Դեսպանը մանրամասն ներկայացրեց Ղազախստանի ձեռքբերումները այս ոլորտներում, ինչպես նաև անդրադարձավ ՀՀ-ի և Ղազախստանի մշակութային կապերին, երկու պետությունների դիվանագիտական կապերի արդի վիճակին: Հետաքրքիր էր հատկապես Ղազախստանի լեզվաքաղաքականությունը, ինչպես նաև լատինական գրին աստիճանական անցնելու ծրագիրը: Դեսպանը վստահեցրեց, որ Ղազախստանի դեսպանատունը կաջակցի ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և Ղազախստանի լեզվի, գրականության և տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտների միջև գործակցությանը, հավելեց, որ դա կնպաստի երկու պետությունների գիտական և մշակութային կապերի հետագա ամրապնդմանը:

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.