
Սույն թվականի մայիսի 16- ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված երկբարբառների քննությանը հայերենի բարբառներում: Զեկուցումով հանդես եկավ Բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատակից, բ.գ.թ. Ջեմմա Բառնասյանը: Նա ներկայացրեց երկբարբառայնության ձևաբանական արժեք ունեցող իրողությունները հայերենի բարբառներում, ինչպես նաև անդրադարձավ Հ. Աճառյանի, Հ. Մուրադյանի, Ա. Ղարիբյանի տեսակետներին: Հետաքրքիր առաջարկներով և դիտարկումներով հանդես եկան նաև ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, Լ. Հովհաննիսյանը, Հ. Մեսրոպյանը, Գ. Գրիգորյանը: Սեմինարը բավական հետաքրքիր էր և բովանդակալից, բուռն քննարկումների և հարցադրումների առիթ դարձավ:

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...