
Մայիսի 4- ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ երիտասարդ լեզվաբանների խորհրդի նիստ: Օրակարգում երիտասարդ լեզվաբանների առաջիկա գիտաժողովի կազմակերպական հարցերն էին: Հետաքրքիր դիտարկումներով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը՝ ողջունելով երիտասարդ լեզվաբանների խորհրդի անդամների նախաձեռնությունները: Խորհրդի նախագահ Տ. Սիրունյանն առաջարկեց թեմատիկ բաժանումներ անել, ընտրել նիստի նախագահողների, ինչպես նաև երիտասարդներին խրախուսող միջոցներ ձեռնարկել, ինչպես, օրինակ՝ գիտաժողովի լավագույն զեկուցումները տպագրել ինստիտուտի պարբերականներում: Խորհրդի անդամները քննարկեցին նաև գիտաժողովի նյութերի տպագրությանը, ինչպես նաև գիտաժողովի անցկացմանն առնչվող այլ հարցեր:
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...