«Շիրակի պատմամշակութային ժառանգությունը» 9-րդ գիտաժողով

25/09/2016

Սեպտեմբերի 24-25-ին Գյումրիում կայացավ Շիրակի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոնի կազմակերպած միջազգային հերթական գիտաժողովը։ Ունենալով նմանօրինակ բարձրակարգ գիտաժողովների կազմակերպման հարուստ փորձ ու հմտություն՝ Կենտրոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ԳԱԱ այս մասնաճյուղն ապահովում է գիտական բարձր մակարդակ և արդյունավետություն։ ՀՀ ակադեմիական համակարգի հայագիտական ինստիտուտներից և բուհերի հայագիտական ամբիոններից ներկայացել էին 90 հայաստանյան մասնակիցներ և շուրջ 30 գիտնականներ 14 երկրներից։ ԳԱԱ լեզվի ինստիտուտից մասնակցում էին Ջեմմա Բառնասյանը,Հայկանուշ Մեսրոպյանը , Հայկանուշ Հովհաննիսյանը, Գարիկ Մկրտչյանը,Ամալյա Պողոսյանը և Լուսինե Ղամոյանը։

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.