«Հերացի» ավագ դպրոցի սաները ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում

04/03/2016

Մարտի 4-ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների մի խումբ սաներ հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ հյուրընկալվեցին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` ներկայացնելու իրենց ինքնուրույն հետազո­տական աշխատանքները:

Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, ողջունելով նրանց մուտքը ինստիտուտ, իր ելույթում նշեց, որ հետազոտական աշխատանքը ամենահաճելի աշխատանքն է, և ամեն հետազոտող պետք է քաջ գիտակցի, որ իր գործով ծառայություն է  մատուցում իր հայրենիքին ու ժողովրդին: Պարոն Կատվալյանն իր խոսքում մեկ անգամ ևս անդրադարձավ հայերենն անաղարտ պահելու, մշակելու և զարգացնելու կարևորությանը:  Նաև նշեց, որ այս առումով Լեզվի ինստիտուտը համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ, որը, ի դեմս նախարար Հրանուշ Հակոբյանի,  մեծապես շահագրգիռ է հայերենի խնդիրներով թե´                       հայր­ենիքում  և  թե´ Սփյուռքում:

Այնուհետև խոսքը տրամադրվեց  ՀՀ սփյուռքի նախարարության ներկայա­ցուցչին` գիտակրթական բաժնի պետ տիկին Սիրվարդ Համբարյանին: Նա աշակերտներին փոխանցեց նախարարի ողջույնի խոսքը, որում մասնավորապես կոչ էր արվում հայ դպրոցականներին` լինել հայոց լեզվի պահապանը և տարածողը:

Աշակերտները ներկայացրին իրենց ուսումնասիրությունները, որոնք նվիրված էին հայերենի,  հայ գրականության և հայ փիլիսոփայական մտքի ամենատարբեր հարցերի:

            Բոլոր զեկուցողները Լեզվի ինստիտուտի գիտաշխատողների կողմից արժանացան դրվատանքի և խրախուսանքի:

            Իրենց դիտարկումներն արեցին հայտնի լեզվաբաններ Լ. Հովսեփյանը, Ռ. Թոխմախյանը, արդի հայերենի բաժնի վարիչ Ն. Սարգսյանը, հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գ. Մխիթարյանը, ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ  Հ. Սուքիասյանը:

            Հանդիպման վերջում Սփյուռքի նախարարության և Լեզվի ինստիտուտի կողմից  գրքեր նվիրվեցին զեկուցումով հանդես եկած աշակերտներին, հայոց լեզվի և գրա­կանության ուսուցիչներին:

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.