Հայերենի դասավանդման վիճակը Մերձավոր Արևելքի հայկական համայնքներում

26/02/2016

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում փետրվարի 26-ին տեղի ունեցած գիտական սեմինարի թեման Մերձավոր Արևելքի երկրներում հայերենի դասավանդման վիճակն էր: Օրվա բանախոսը՝ լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի ավագ գիտաշխատող  Հակոբ Չոլաքյանը, ընդգծելով Մերձավոր Արևելքում հայկական դպրոցների ազգապահպան հսկայական նշանակությունը, հանգամանորեն ներկայացրեց դրանց ստեղծման հանգամանքներն ու գործունեության պայմանները, շրջանի տարբեր երկրներում  հայ դպրոցի կրած կազմակերպական ու բովանդակային փոփոխությունների փուլերը, արևմտահայերենի պահպանման ու զարգացման գործում անուրանալի դեր ունեցող կրթական այդ հաստատությունների առջև ժամանակի ընթացքում ծառացած մարտահրավերները: Հ.Չոլաքյանը համակողմանիորեն անդրադարձավ տարածաշրջանի հայկական համայնքներում հայոց լեզվի դասավանդման հարցերին,  տարածաշրջանում հայերենի վիճակին, համայնքների և կրթական հաստատությունների առջև ներկայումս ծառացած խնդիրներին: Ընդգծվեց, որ Մերձավոր Արևելքի հայկական համայնքները մեծ դեր են խաղացել նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում ու այլ երկրներում հայ դպրոցի հիմնադրման և զարգացման գործում: Նշվեց, որ հատկապես Լիբանանի և Սիրիայի հայ համայնքները՝ իրենց կրթական հաստատություններով, նաև Եգիպտոսի, Հորդանանի, Կիպրոսի, Քուվեյթի հայկական դպրոցները շարունակում են մնալ արևմտահայերենի ուսուցման և պահպանման ամենակարևոր կենտրոնները:

Այնուհետև ներկաները, որոնց թվում էին նաև ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, դիտարկումների ու հարցուպատասխանի միջոցով ամբողջացրին թեմայի  քննարկումը:

 

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.