Համագործակցություն՝ «Հերացի» ավագ դպրոցի և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև

10/12/2015

Դեկտեմբերի 10-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության եռակողմ հուշագիր: Հուշագրի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն հետևյալ հարցերում՝ հայոց լեզվի ուսուցիչների մասնագիտական աճի և հետազոտական աշխատանքների խթանում, համատեղ միջոցառումների կազմակերպում, դպրոցականների լեզվական գիտելիքների ամրապնդում և լրացուցիչ գիտելիքների հաղորդում:
Հանդիպման ընթացքում դպրոցի սաները ԵՊԲՀ և Լեզվի ինստիտուտի պատվիրակություններին ներկայացրին հայոց լեզվի և հայ գրականության արդիական թեմաներով իրենց ինքնուրույն հետազոտական աշխատանքները, ինչպես նաև ասմունքեցին, դաշնամուր նվագեցին՝ իրենց ընդունակություններով հիացնելով ներկաներին:
ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, նշելով, որ բժշկական համալսարանն այժմ գտնվում է միջազգային հավատարմագրման ծրագրային փուլում, ընդգծեց աշակերտների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների կարևորությունը. «Այս փորձը ցույց է տալիս, որ մեր ապագա ուսանողները հաջողությամբ իրականացնում են ինքնուրույն հետազոտական աշխատանք արդեն այսօր՝ դեռևս գտնվելով դպրոցում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել և նրանց , և մեր դպրոցի ուսուցիչներին»:
Ծանոթանալով «Հերացի» ավագ դպրոցի շնորհալի աշակերտների ինքնուրույն աշխատանքներին՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը խոստովանեց. «Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այս օջախում, օջախ, որտեղ այսքան գուրգուրանքով են վերաբերվում մայրենի լեզվին: Հպարտ եմ այն ուսուցիչներով, որ նման աշխատանք են տանում, և ուզում եմ փաստել, որ մեր լեզուն վստահելի ձեռքերում է»: Իսկ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ներկայացնելով հուշագրի կարևորությունը, ընդգծեց, որ դպրոցում մայրենիի ուսուցումն ամուր հիմքերի վրա է դրված:
Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Աղբյուրը՝  http://heratsischool.weebly.com/134013601329134413521357

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.