ԴԱՍ ԺԱ. Բայերի անցյալի հիմքը

  1. Համեմատիր  Ե ,   Ի  խոնարհումների պարզ բայերի ներկայի և անցյալի հիմքերը,  որոշիր նշված բայերի անցյալի հիմքի կազմության սկզբունքը և հիմքակազմիչը.

 

                                    ներկայի հիմք                        անցյալի հիմք

 Ե

առաքել                       առաք-                                     առաքեաց-

կատարել                    կատար-                                 կատարեաց-

վազել                           վազ-                                        վազեաց-

 

    Ի

բազմել                        բազմ-                                      բազմեաց-

խորհել                        խորհ-                                     խորհեաց- 

նայել                           նայ-                                        նայեաց-   

 

Ծանոթություն: 1. Ե խոնարհման հետևյալ պարզ բայերը անցյալի հիմքում եաց հիմքակազմիչի փոխարեն ունենում են աց հիմքակազմիչ. ասել – ասաց, գիտել – գիտաց, կարել /կարողանալ/ - կարաց, մարթել /կարողանալ/ - մարթաց, մերկել – մերկաց, 2. Ե խոնարհման հետևյալ պարզ բայերը անցյալի հիմքում հիմքակազմիչ չունեն. ածել – ած, բերել – բեր, հանել – հան, հեղուսել – հեղոյս, համբերել – համբեր /կամ՝ համբերեաց/. 3. Ի խոնարհման նստել պարզ բայը անցյալի հիմքում հիմքակազմիչ չունի. նիստ /անշեշտ՝ նստ/:

 

Վարժություն  24. Որոշիր Ե և Ի խոնարհումների հետևյալ պարզ բայերի ներկայի և անցյալի հիմքերը.

գրաւել, գործել, ասել, ծածանել, երգել, նստել, զարդարել, հեղուսել, ծիծաղել, կարգել, կարծել, մերկել, կեղեքել, հանել, կամել, հերկել, շարել, հայել, շարժել, սիրել, շրջել, ածել, քայլել, ողորմել, սասանել, գիտել:  

  1. Համեմատիր  Ա  խոնարհման բայերի ներկայի և անցյալի հիմքերը, որոշիր նշված բայերի անցյալի հիմքի կազմության սկզբունքը և հիմքակազմիչը.

                                    ներկայի հիմք                        անցյալի հիմք

պարզ բայեր

աղալ                           աղ-                                          աղաց-

գնալ                            գն-                                            գնաց-

որսալ                          որս-                                         որսաց-

 

ածանց. բայեր   

բարձրանալ               բարձրան-                              բարձրաց-

գողանալ                    գողան-                                    գողաց- 

մեծանալ                    մեծան-                                    մեծաց-   

Ծանոթություն: 1. Ա խոնարհման են ածանց ունեցող բայերը անցյալի հիմքում ունենում են եաց հիմքակազմիչ. մերձենալ – մերձեաց, յագենալ – յագեաց, յամենալ – յամեաց. 2. Բառնալ և դառնալ բայերի անցյալի հիմքերն են՝ բարձ, դարձ, իսկ բանալ և թանալ բայերի անցյալի հիմքերն են՝ բաց, թաց:

 

Վարժություն  25. Որոշիր Ա խոնարհման հետևյալ  բայերի ներկայի և անցյալի հիմքերը.

անսալ, գոհանալ, մերձենալ, գոռալ, դողալ, եռալ, բառնալ, զարմանալ, ընթանալ, իմանալ, լալ, լուանալ, յամենալ, խաղալ, խայտալ, խնդալ, դառնալ, խոկալ, հեռանալ, բանալ, մնալ, յուսալ, ողբալ, որսալ, թանալ, ջանալ, սլանալ, սպառնալ, տոկալ, փութալ:

 

  1. Համեմատիր  Ե ,   Ի  խոնարհումների՝  ան ածանց ունեցող բայերի ներկայի և անցյալի հիմքերը, որոշիր նշված բայերի անցյալի հիմքի կազմության սկզբունքը.

 

                                    ներկայի հիմք                        անցյալի հիմք

     Ե

արկանել                     արկան-                                   արկ-

ելանել                         ելան-                                        ել-

հասանել                    հասան-                                    հաս-

 

    Ի

ագանել                      ագան-                                      ագ-

ուսանել                     ուսան-                                      ուս

մեռանել                    մեռան-                                      մեռ-   

 

  1. Համեմատիր  ՈՒ  խոնարհման բայերի ներկայի և անցյալի հիմքերը, որոշիր նշված բայերի անցյալի հիմքի կազմության սկզբունքը.

 

                                    ներկայի հիմք                        անցյալի հիմք

պարզ բայեր

թողուլ                         թող-                                         թող-

հեղուլ                         հեղ-                                          հեղ-

արգելուլ                     արգել-                                     արգել-

 

ածանց. բայեր   

առնուլ                        առն-                                         առ-

զբօսնուլ                     զբօսն-                                      զբօս

ջեռնուլ                       ջեռն-                                        ջեռ-   

 

Ծանոթություն: ՈՒ խոնարհման հետևյալ բայերը անցյալի հիմքում ունեն ց բաղադրիչը.

ընկենուլ ընկեաց /եց/, ընթեռնուլ – ընթերց, զգենուլ – զգեաց /եց/, լնուլ – լից /լց/, խնուլ – խից /խց/, յենուլ – յեց:

 

Վարժություն  26. Որոշիր Ե, Ի խոնարհումների՝ ան ածանց ունեցող և Ու խոնարհման հետևյալ  բայերի ներկայի և անցյալի հիմքերը.

անցանել,  բեկանել, անկանել, զենուլ, բուծանել, գտանել, բուսանել, կիզուլ, զարկանել, իջանել, ծնանել,  լուցանել, հատանել, զգենուլ, հարցանել, շիջանել, մտանել, սպանանել, սկսանել, տեսանել, յենուլ:

 

  1. Համեմատիր  Ի  խոնարհման՝   չ, նչ  ածանց ունեցող բայերի ներկայի և անցյալի հիմքերը, որոշիր նշված բայերի անցյալի հիմքի կազմության սկզբունքը.

 

                                    ներկայի հիմք                        անցյալի հիմք

     Չ

թռչել                           թռչ-                                           թռի-

փախչել                      փախչ-                                      փախի-

հանգչել                       հանգչ-                                      հանգի-

 

    Նչ

մարտնչել                  մարտնչ-                                   մարտի-

երկնչել                      երկնչ-                                        երկի- 

  • որնչել                      կորնչ-                                        կորի-   

 

  1. Համեմատիր  ՈՒ  խոնարհման՝   ն  ածանց ունեցող մի շարք բայերի /այտնուլ, զարթնուլ, խափնուլ, հարթնուլ, մածնուլ, շրտնուլ, ոստնուլ, ուռնուլ, պակնուլ, պշնուլ, սարտնուլ, ցածնուլ, ցասնուլ, քաղցնուլ/ ներկայի և անցյալի հիմքերը, որոշիր նշված բայերի անցյալի հիմքի կազմության սկզբունքը.

 

                                    ներկայի հիմք                        անցյալի հիմք

 

զարթնուլ                   զարթն-                                    զարթի-

մածնուլ                      մածն-                                      մածի-

ցասնուլ                      ցասն-                                      ցասի-

 

Վարժություն  27.  Թարգմանիր գրաբար.

 

Հրամայում է շինել քաղաքներ: Վարում էինք դաշտերը: Երբ գայլերը տեսնեն հովիվներին, կթողնեն ոչխարները և կփախչեն: Հայրը խրատում է որդուն: Մի՛ անպատվիր և մի՛  անարգիր ծերերին: Ասում էինք, և չէիք լսում: Մարդը ծնվում է և մեռնում: Վերցնում էր քնարը և նվագում: Հիսուսն ասում էր. <Ինձ կփնտրեք և չեք գտնի>: Դուք խոսում եք, իսկ մենք գործում ենք: Թողնում էին ավարը և փախչում: Իմաստուն մարդը սիրում է լռությունը: Շահաբասը հրամայում է տանել նրան տուն: Թաքնվում էր սեղանի տակ:  Դու գնում էիր, մենք գալիս էինք: Գերիներին մի՛ սպանեք:  Ինչ ցանես, այն կհնձես: Գարունը կգա, և այգիները կծաղկեն: Մանուկն աճում էր և զորանում: Ամեն մարդ սիրում է կյանքը: Ասում եք և չեք անում: Չվախենաք թշնամիներից: Արքայից արքան իր մոտ է կանչում Բաբիկին: Ծառան է մշակում ագարակը: Ուրիշ է, որ սերմանում է, և ուրիշ է, որ հնձում է: Հիսուսը ուսուցանում էր խոսքով և գործով: Հայրս կամենում է, որ ուսանեմ: Չգողանաք, չզրպարտեք ձեր ընկերներին: Ամեն մարդ, որ չարն է գործում, ատում է լույսը: Մի՛  մատնիր ինձ թշնամիների ձեռքը: Ես իշխանության ենթակա /տակ/ մի մարդ եմ: Նրանք հայհոյում էին նրան: Մի՛ դատեք, որ չդատվեք: Անցնում էր Կուր գետով:

 

  1. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

 

  1. Ինչպե՞ս  է ձևավորվում  Ե  և  Ի  խոնարհումների պարզ բայերի անցյալի հիմքը:
  2. Ինչպե՞ս  է ձևավորվում  Ա  խոնարհման  բայերի անցյալի հիմքը:
  3. Ինչպե՞ս  է ձևավորվում  Ե  և  Ի  խոնարհումների՝ ան ածանց ունեցող բայերի անցյալի հիմքը:
  4. Ինչպե՞ս  է ձևավորվում  ՈՒ  խոնարհման բայերի անցյալի հիմքը:
  5. Ինչպե՞ս  է ձևավորվում    Ի  խոնարհման  չ, նչ  ածանց ունեցող բայերի անցյալի հիմքը:
  6. Ինչպե՞ս  է ձևավորվում  ՈՒ  խոնարհման՝  ն ածանց ունեցող որոշ բայերի անցյալի հիմքը:
  7. Գրաբարյան ո՞ր ժամանակաձևերն են կազմվում անցյալի հիմքից:
  8. Իրենից ի՞նչ է ներկայացնում անցյալի պարզ հիմքը, և ո՞ր բայերն ունեն այդպիսի հիմք:
  9.  Իրենից ի՞նչ է ներկայացնում անցյալի ցոյական հիմքը, և ո՞ր բայերն ունեն այդպիսի հիմք:
  10. Իրենից ի՞նչ է ներկայացնում անցյալի՝ Ի թույլ բաղադրիչ ունեցող  հիմքը, և ո՞ր բայերն ունեն այդպիսի հիմք:

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.