Առավոտ /2013թ. սեպտեմբերի 30/. «Նշվել է ՀՀ ԳԱԱ-ի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հիմնադրման 70- ամյակը»

30/09/2013

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ սեպտեմբերի 30-ին նշեց ինստիտուտի հիմնադրման 70-ամյակը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց լեզվի ինստիտուտի մեծ դերակատարությունը հայերենագիտության զարգացման ոլորտում, և հետագա գիտական ձեռքբերումներ մաղթեց ինստիտուտի գիտաշխատողներին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց ինստիտուտին, ընդգծեց հայապահպանության, հայերենագիտության զարգացման, լեզվի անաղարտության պահպանման, արևմտահայերենի ուսումնասիրության գործում ինստիտուտի աշխատակիցների դերը: Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրեց ինստիտուտի մի շարք աշխատակիցներին լեզվապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար: Ինստիտուտի անցած ուղին, ձեռքբերումները առաջիկա անելիքները և ծրագրերը ներկայացրեց ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: 

«Իր հիմնադրման օրվանից ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը շարունակում է հայ լեզվաբանական մտքի զարգացման նախորդ փուլերի ավանդները, գիտական համագործակցություն է ծավալում ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա հայերենագիտական կենտրոնների հետ և  առաջ մղելով գիտական միտքը՝ դառնում է նոր շրջանի հայերենագիտության կարևորագույն կենտրոնը: Այստեղ համակարգված աշխատանքներ են ծավալվում լեզվի հետազոտության հիմնարար ուղղություններով, տասնամյակների ընթացքում ստեղծվում են գիտական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ, պատրաստվում են գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող և հմուտ լեզվաբաններ:

Ինստիտուտի տարբեր սերունդների գիտաշխատողներ զբաղվել և զբաղվում են հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերականության ուսումնասիրությամբ, գրական արևելահայերենի և արևմտահայերենի քննությամբ, գիտնականների հետաքրքրությունների ոլորտում են նաև գրական լեզվի կանոնարկման, տերմինաբանության մշակման, ուսուցողական լեզվաբանության հարցերը, կարևորվում է ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային բառարանների և տերմինա­րանների ստեղծումը: Ինստիտուտի աշխատակիցները հեղինակել են ընդհանուր-տեսական և հայերենի կառուցվածքի ու պատմական զարգացման առանձին հարցերին վերաբերող մենագրական ու խմբային աշխատություններ, մշակել կամ առաջադրել են հայ քերականագիտության զարգացման համար կարևոր սկզբունքներ:

Լեզվի ինստիտուտը կազմակերպել է միջազգային հայերենագիտական գիտաժողովներ, 2006 թվականից կազմակերպում է «Ջահուկյանական ընթեր­ցումներ», նաև երիտասարդ լեզվաբանների հանրապետական ամենամյա գիտական նստաշրջաններ` հանրապետության  բուհերի, Արցախի ներկայացուցիչների, այլև արտերկրի հայագետների մասնակցությամբ:

Ինստիտուտում ավանդաբար կազմակերպվել են գիտական սեմինարներ, բանավեճեր, քննարկումներ: Հիշարժան է արդի հայերենի հոլովական համակարգին նվիրված բանավեճը, որն անցկացվեց 1966 թ. նոյեմբերին և շարունակվեց 20 օր»,- զեկույցում նշեց Վիկտոր Կատվալյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:  

Նյութի աղբյուրը՝ http://www.aravot.am/2015/02/20/544566/

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.