ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍ

     Գրաբարն իբրև գրային հայերենի զարգացման առաջին շրջան

      Գրաբարի հնչյունական համակարգը

  1. Որոշիր հայերենի տեղը աշխարհի լեզուների շարքում.

Հնդեվրոպական ընտանիք                     Իբերո-կովկասյան ընտանիք

 

հնդկական լեզուներ                                  քարթվելական լեզուներ /վրաց., սվան./        

իրանական լեզուներ                                 աբխազ-ադիգեական լեզուներ

սլավոնական լեզուներ                              բացբի-կիստինյան լեզուներ /չեչեներեն/    

հայերեն                                                        դաղստանյան լեզուներ

ռոմանական լեզուներ

գերմանական լեզուներ

հունարեն   և այլն

 

Ուգրո-ֆիննական ընտանիք /ֆիններեն, էստոներեն, հունգարերեն/, թուրքական ընտանիք /թուրքերեն, ադրբեջաներեն, ղազախերեն/, մոնղոլական ընտանիք, տունգուս-մանջուրական ընտանիք, սեմական ընտանիք /եբրայերեն, ասորերեն, արաբերեն/, քամյան ընտանիք /հին եգիպտերեն, ղպտիերեն/, բանտու լեզվախումբ /Աֆրիկայում/, դրավիդյան լեզվախումբ /Հնդկաստանում/, չին-տիբեթական լեզվախումբ, անկախ լեզուներ՝ բասկերեն, ճապոներեն, և այլն:

  1. Մտապահիր հայերենի զարգացման ժամանակագրությունը.

Ա/ նախագրային հայերենի շրջան /նախքան մ.թ.  հինգերորդ դարը/

Բ/ գրային հայերենի շրջան  /մ.թ.  հինգերորդ դարից սկսած/

     ա/ հին հայերենի կամ գրաբարի շրջան /5-ից 11-րդ դարեր/

     բ/ միջին հայերենի շրջան /12-ից 16-րդ դարեր/

     գ/ նոր հայերենի կամ աշխարհաբարի շրջան /17-րդ դարից սկսած/

  1. Համեմատիր, գտիր տարբերությունները.

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ

ԳՐԱԲԱՐ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ

ԳՐԱԲԱՐ

 ա 

 ա

 ճ

  ճ

 բ

 բ

 մ

  մ

 գ

 գ

 յ

  յ

 դ

 դ

 ն

 ն

 ե

  ե

 շ

 շ

 զ

  զ

 ո

  ո

 է

  է /=եյ/

 չ

  չ

 ը

  ը

 պ

 պ

 թ

 թ

 ջ

 ջ

 ժ

  ժ

 ռ

 ռ

 ի

  ի

 ս

 ս

 լ

  լ /փափուկ/

 վ

 վ

 խ

  խ

 տ

 տ

 ծ

  ծ

 ր

 ր

 կ

 կ

ց

ց

հ

  հ

ու

 ւ

ձ

  ձ

 փ

 փ

ղ

  ղ /կոշտ/

 ք

  ք

 

և

 

օ

 

ֆ

 

Ծանոթություն:   ա/  Է տառի համապատասխան հնչյունը նախապես եղել է երկբարբառային՝ եյ արտասանությամբ.

բ/ ւ  տառը նախապես ներկայացնում էր երկշրթնային ձայնորդ հնչյուն.

գ/ քանի որ ու գրությունը համարվում է երկու տառերի /ո և ւ/  կապակցություն, մաշտոցյան այբուբենում ու - ն իբրև տառ ընդգրկված չէ, չնայած գրաբարը  ու  ձայնավոր ուներ.

դ/ լ ձայնորդը նախապես երկու տեսակ է եղել՝ փափուկ և կոշտ. կոշտ լ – ն հետագայում   վերածվել է ղ-ի.

  • / և, օ, ֆ տառերը հայերենի այբուբեն են ներմուծվել հետագայում:

 

  1. Ուշադրություն դարձրու մաշտոցյան այբուբենի տառերի թվային արժեքներին.
  • ա

     1

    ժ

     10

    ճ

     100

    ռ

     1000

    բ

     2

    ի

     20

    մ

     200

    ս

     2000

    գ

     3

    լ

     30 

    յ

     300 

    վ

     3000

    դ

     4

    խ

     40

    ն

     400 

    տ

     4000

    ե

     5

    ծ

     50

    շ

     500 

    ր

     5000

    զ

     6

    կ

     60

    ո

     600

    ց

     6000

    է

     7 

    հ

     70

    չ

     700

    ւ

    7000

    ը

     8

    ձ

     80

    պ

     800

    փ

     8000

    թ

     9

    ղ

     90

    ջ

     900

    ք

    9000

Ծանոթություն:  ա/ տառի կամ տառակապակցության թվային գործածությունը հուշելու համար այն առնում էին վերջակետերի կամ միջակետերի մեջ, ինչպես՝   :ՋԿԱ:  կամ  .ՋԿԱ. /=961/. բ/ ավելի բարձր թվեր արտահայտելու համար գործածվում էր բյուրի նշանը / ^ /, որը տառի կամ տառակապակցության թվային արժեքը բարձրացնում էր չորս զրոյով. Օրինակ՝  .Բ. /= 2/,   .Բ^. /=20000/, .ԺԶ. /=16/, .ԺԶ^. /=160000/, գ/ մեծ թվերը երբեմն արտահայտվում էին տառերի զուգորդմամբ, ինչպես՝ .ԴՌ. /=4000/:

Վարժություն.   Գրիր առնվազն տասը տառ կամ տառակապակցություն /նկատի ունենալով հազարավոր – հարյուրավոր – տասնավոր – միավոր հաջորդականությունը/, ապա որոշիր դրանց թվային արժեքները:  Գրիր նաև առնվազն տասը թիվ, ապա դրանք արտահայտիր տառերով ու տառակապակցություններով:

  1. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ պատասխանելով հետևյալ հարցերին.

 

  1. Թվարկիր մի քանի լեզվաընտանիք:
  2. Հայերենը որ լեզվաընտանիքի լեզու է:
  3. Հարևան  լեզուներից որն է հայերենին ցեղակից:
  4. Հարևան  որ լեզուները հայերենին ցեղակից չեն:
  5. Ինչ դիրք է գրավում գրաբարը հայերենի պատմական դրսևորումների շարքում:       
  6. Քանի տառ ունի մաշտոցյան այբուբենը:
  7. Մաշտոցյան այբուբենի է   և  ե  գրերը ինչ հնչյուններ են արտահայտում:
  8. Նախապես ինչ տեսակներ է ունեցել   լ   ձայնորդը:
  9. Ինչու գրաբարյան ու ձայնավորին համապատասխանող տառ չկա մաշտոցյան այբուբենում:
  10. Գրաբարյան որ բաղաձայն հնչյունն է բացակայում աշխարհաբարում:
  11. Աշխարհաբարի որ բաղաձայն հնչյունը չկար գրաբարում:
  12. Մաշտոցյան այբուբենի տառերը թվեր արտահայտելու համար քանի շարքի էին բաժանվում, և որ տառերն էին ներկայացնում միավորներ, որոնք՝ տասնավորներ, որոնք՝ հարյուրավորներ, որոնք՝ հազարավորներ:

                                                                    

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.