Աղայան է.

Էդուարդ Բագրատի Աղայանը ծնվել է Մեղրիում: 1928թ. ավարտել  է տեղի 7-ամյա դպրոցը: 1930-1932թթ. աշխատել է Մեղրու կոլտնտեսությունում՝ սկզբում որպես հաշ­վե­տար, ապա՝ հաշվապահ: 1933-ից ուսանել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետում՝ միաժամանակ աշխատելով ծխախոտի ֆաբրիկայում որպես հաշվապահ: 1938թ. ավարտել է համալսարանը  և  1939թ. ընդունվել ասպիրանտուրա: 1941թ. պաշտպա­նել է թեկնածուական, 1945թ.՝ դոկտորական ատենախոսություն:  1953թ.  ընտրվել է   ԳԱ թղթակից անդամ, 1982թ.՝ ակադեմիկոս:

            1932-ից մինչև կյանքի վերջը Էդ. Աղայանն աշխատել է ԵՊՀ-ում. 1956-1985թթ. եղել է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, 1968-1991թթ.՝ հայագիտական կենտրոնի ղեկավար, 1986-1999թթ.՝ «Բանբեր Երևանի համալսա­րանի» հանդեսի գլխավոր խմբագիր, 1953-1956թթ.՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1948-1950թթ.՝ բանասիրության ֆակուլտետի դեկան:

Էդ. Աղայանը տասնամյակներ շարունակ աշխատել է նաև   ԳԱ  լեզվի ինստի­տու­տում: 1950-1953թթ. եղել է փոխտնօրեն, 1963-1991թթ.՝ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ: 1947-1948թթ. եղել է ՀԽՍՀ լուսավորության նախարարութ­յան բուհերի վարչության պետ:

1970թ. Էդ. Աղայանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1983թ.) շքանշանով, «Աշխատան­քային արիության» (1945թ.), Խ. Աբովյանի անվան մեդալներով:

             

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.