Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ գիտաժողովը

02/10/2014

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ս.թ. հոկտեմբերի 1-2-ը կայացավ Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 4-րդ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցեցին երիտասարդ մասնագետներ հանրապետության գիտական, կրթական տարբեր հաստատություններից՝ ԳԱԱ լեզվի ինստիտուտից, Մատենադարանից, ԵՊՀ-ից, ԵՊԼՀ-ից, Մանկավարժական համալսարանից, նաև՝ բուհերի մարզային մասնաճյուղերից և Արցախի համալսարանից: Ներկայացված զեկուցումներում հարցերի շրջանակն ընդգրկուն էր. երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունները վերաբերում էին լեզվի տարբեր փուլերին, դրսևորումներին, բառային, քերականական, ոճական առանձնահատկություններին և այլն: Գիտաժողովի ավարտին եղան ամփոփիչ ելույթներ: Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանն ընդգծեց երիտասարդական գիտաժողովների կարևորությունը. դրանք համախմբում են հանրապետության երիտասարդ լեզվաբաններին, հնարավորություն  ընձեռում գիտական արդյունքներ հրապարակելու և քննարկումների միջոցով հստակեցնելու արծարծված խնդիրները:  Գիտաժողովի արդյունքները կամփոփվեն նյութերի ժողովածուում:

 

 

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.