Հանդիպում երիտասարդ գիտաշխատողների հետ

27/03/2014
          Մայիսի 27-ին ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ինստիտուտի շուրջ քսան երիտասարդ գիտաշխատողների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր երիտասարդ գիտաշխատողներին հուզող հարցերի արծարծումը, դրանց լուծման ուղիների մշակումը:
Երիտասարդ լեզվաբանները խոսեցին իրենց հետազոտական աշխատանքների, սպասվելիք գիտաժողովներում իրենց զեկուցումների նախապատրաստման ընթացքի մասին: Անդրադարձ եղավ նաև այլ խնդիրների: Մասնավորապես՝ երիտասարդ գիտաշխատողներ Տիգրան Սիրունյանը և Գարիկ Մկրտչյանը կարևորեցին այն հարցը, որ ինստիտուտի բոլոր աշխատասենյակներում պետք է հասանելի լինի համացանցը, առաջարկվեց նաև ստեղծել հնարավորություն, որ ինստիտուտի գիտաշխատողների համար հասանելի լինեն տեղական ու միջազգային թվայնացված գրադարանային ֆոնդերն ու աղբյուրները: Տնօրենի հավաստմամբ առաջիկայում այդ խնդիրներին լուծում կտրվի:  
Ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը նշեց, որ օրախնդիր է դարձել արդի լեզվաբանական ուղղությունների ներառումը ինստիտուտի գիտական աշխատանքներում, և երիտասարդներին առաջարկեց քննարկել և ներկայացնել իրենց նկատառումները այդ հարցի վերաբերյալ: «Մեր ուսումնասիրությունները չպետք է ծավալվեն միայն լեզվաբանական ավանդական ուղղություններով, հարկավոր է լեզվաբանական նոր ուղղություններ զարգացնել, կիրառել հետազոտության նոր մեթոդներ»,-ասաց Վ.Կատվալյանը:
Ինստիտուտի տնօրենը երիտասարդ գիտնականներին կոչ արեց գիտական աշխատանքում հանդես բերել նվիրում, մասնագիտական լավագույն որակներ և պատասխանատվության բարձր զգացում:
 
                                                                   Կրտսեր գիտաշխատող Գարիկ Մկրտչյան
 

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.