Հանդիպում Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում

16/05/2014

Մայիսի 16-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի աշխատակիցները հյուրընկալվեցին Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Հյուրերին ողջունեց Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ սրբազան Սարոյանը: Նա կարևորեց գիտական հաստատության և ճեմարանի միջև կապերի ստեղծումն ու ամրապնդումը, համագործակցության ծավալումը: Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը ճեմարանականներին ներկայացրեց ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ ճեմարանի հետ համագործակցության հեռանկարներին: Գիտաշխատողները վայելեցին ճեմարանի երգչախմբի մի շարք բարձրակարգ կատարումներ, իրենց երգարվեստը ճեմարանականներին ներկայացրին բանասիրական գիտությունների թեկնածուներ Ջեմմա Բառնասյանը, Վալենտին Խաչատրյանը, Ժաննա Միքայելյանը, Հասմիկ Թադևոսյանը: Լեզվի ինստիտուտը Գևորգյան ճեմարանի գրադարանին նվիրեց շուրջ 50 անուն լեզվաբանական գրականություն:

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.