Արևմտահայերենի բաժնի սեմինար

26/03/2014

2014 թվականի մարտի 26-ին ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար։ Այն սկսել է ավանդույթ դառնալ. ամեն ամիս ինստիտուտի բաժիններից մեկի աշխատակիցը գիտական հաղորդում է պատրաստում իր բաժնում կատարվող աշխատանքների, այլև այդ ուղղությամբ գիտական աշխարհում առկա նորությունների մասին։

         Այս՝ 2014 թվականի անդրանիկ նիստում ելույթ ունեցավ ինստիտուտի Արևմտահայերենի բաժնի աջակից, բ. գ. թ. Արամ Խաչատրյանը, որը ներկայացրեց Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների կրթական խնդիրները։  Նա մասնավորապես անդրադարձավ 2012-2013 ուսումնական տարում  Երևանի Նար-Դոսի անվան դպրոցում գործունեություն ծավալած Կիլիկյան վարժարանին։

         Սեմինարն անցավ աշխույժ մթնոլորտում. Բանախոսը սպառիչ պատասխաններ տվեց հնչած հարցերին։

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
    ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.