
Հյուրերը տեղեկացան, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի ուսումնասիրության բաժին, որի աշխատանքները ղեկավարելու է հայտնի լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը: Բաժինը նպատակ ունի զբաղվելու արևմտահայերենի համակողմանի ուսումնասիրությամբ՝ դիտարկելով արտերկրի հայ համայնքների լեզվական յուրահատկությունները, բարբառային հիմքերը, զարգացման առանձնահատկությունները, նպաստելու գրական արևմտահայերենի կանոնարկմանը, մշակելու գրական արևելահայերենի ու արևմտահայերենի փոխհարստացման և միասնականացման ուղիներն ու հնարավորությունները, պատրաստելու արդի արևմտահայերենի համընդգրկուն բառարան, որը կներկայացնի սփյուռքի բոլոր համայնքների բառապաշարը: Բաժնի աշխատանքներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ներգրավվելու են նաև արևմտահայ մտավորականության ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ սկսելու գործակցություն արևմտահայերենի և արևելահայերենի միասնական ուսումնասիրության ուղղությամբ
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...