Մեր մասին
Նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան հիմնադրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝
նպատակ ունենալով համադրել լեզվաբանության, հոգեբանության և նյարդագիտության լավագույն փորձը։
Մեր լաբորատորիան գիտագործնական նորարարական հարթակ է՝ նվիրված մարդու լեզվական վարքի, լեզվամտավոր գործընթացների և ճանաչողական ճկունության ուսումնասիրությանը։ Մենք մշակում և իրականացնում ենք փորձարարական միջգիտակարգային ծրագրեր՝ հիմնված ինչպես նյարդավերլուծական մեթոդների (օրինակ՝ EEG, GSR), այնպես էլ լեզվաբանական և հոգեբանական փորձարկումների վրա։
Լաբորատորիան գործում է որպես հարթակ՝ որտեղ հանդիպում են գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ ու միջազգային գործընկերներ՝ միավորելու իրենց գիտական ներուժը։ Մեր առաքելությունն է.
խթանել գիտահետազոտական նոր մտածողությունը Հայաստանում,
խրախուսել միջգիտական մոտեցումները,
ստեղծել գիտական համագործակցության կենդանի ցանց՝ տեղական և
միջազգային մակարդակներում։
Հայտարարություններ
-
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10
«ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՈՒՅԶԵՐԸ». աֆեկտիվ իմաստաբանության խնդիրներին նվիրված հոգելեզվաբանական վարպետաց դաս ԿԳՄՍՆ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայում:
Կարո՞ղ են բառերը հույզեր արթնացնել՝ առանց դրանք...
-
Յարգելի՛ մասնակից,
Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։
Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։
Կից` Գիտաժողովին ծրագիրը։
-
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
«Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...
Ատենախոսություններ
Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
(թեկնածուական...
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
...
Education - This is a contributing Drupal Theme
Design by
WeebPal.