Սույն թվականի հոկտեմբերի 29-31-ը Բելառուսի Մինսկ քաղաքում տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների «Молодежь в науке - 2024» XXI միջազգային գիտաժողովը: Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների նախագահ, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող Սիրանուշ Հովհաննիսյանը՝ որպես միջոցառման նախագահող կազմի անդամ:
Ս. Հովհաննիսյանը միջոցառման բացման նիստին ելույթ է ունեցել ողջույնի խոսքով, որում ընդգծել է, որ գիտությունը ստեղծարար տարերք է, իսկ գիտնականը ապագայի կառուցողն է, ուստի անհրաժեշտ է գիտակցել, թե յուրաքանչյուրը ինչ կարող է տալ գիտությանը՝ ապագայի որակը ապահովելու համար: Ս. Հովհաննիսյանը համանախագահել է գիտաժողովի «Культура, туризм, филология» բաժինը, որում մասնակցել է լավագույն զեկուցման ընտրությանը:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստը, որին Ս. Հովհաննիսյանը մասնակցել է որպես ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ՝ ներկայացնելով միավորման ռազմավարությունը և առաջիկա միջոցառումները:
Գիտաժողովի հանդիսավոր փակմանը Ս. Հովհաննիսյանը՝ որպես համանախագահող-բանախոս, ներկայացրել է «Краткий обзор процесса защиты кандидатской диссертации в Армении» թեմայով զեկուցում, որում կարևորել է գիտական աշխատանքի հանդեպ հետազոտողի անձնական հետաքրքրությունները, ազնվությունը և գիտական նորագույն չափանիշներին համապատասխանելը:
ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչը նաև հարցազրույց է տվել բելառուսական լրատվամիջոցներին՝ ընդգծելով գիտական համայնքի միասնականության անհրաժեշտությունը հատկապես պատմական բարդ ժամանակներում, ինչպես նաև միջազգային գիտական միջոցառումների կարևորությունը նոր գաղափարներ փոխանակելու, նոր համագործակցություններ ստեղծելու առումով:
Լալա Հովհաննեսի Գրքիկյան «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.01 «Հայոց լեզու»
25.12.2024, ժ.15-ին
Գիտական ղեկավար...
Միրանուշ Էդուաարդի Կեսոյան «Ներակայումը արդի հայերենում»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.01 «Հայոց լեզու»
30.10.2024, ժ.15-ին
Գիտական ղեկավար...