Ս. թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ հերթական կլոր սեղան-քննարկումը: Այն ընթանում էր լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության և կիրառական լեզվաբանության բաժինների միջև:
Քննարկվեցին երկու մասնագիտական ուղղությունների համար ընդհանուր հիմնախնդիրները: Ուշադրության կենտրոնում լեզվաբանության դասական և նորագույն ուղղությունները զարգացնելու հեռանկարներն էին, դիտարկվեցին վերոնշյալ մասնագիտացումներով նոր ուժեր ընդգրկելու խնդիրները, օտար լեզուների իմացության մակարդակի, մասնագիտական նորագույն գրականության յուրացման, ինչպես նաև միջազգային բարձր վարկանիշային գիտական պարբերականներում հրատարակումների նրբությունները: Կլոր սեղան-քննարկման մասնակիցները անդրադարձան նաև օտարաբանությունների խնդրին, մասնագիտական եզրույթների թարգմանելիության հարցերին:
Լալա Հովհաննեսի Գրքիկյան «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.01 «Հայոց լեզու»
25.12.2024, ժ.15-ին
Գիտական ղեկավար...