«Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազմալեզու միջավայրում (Լեհաստանի խոշոր քաղաքների և Փարիզի հայկական համայնքների օրինակով)», Մ. Սարգսյան, Վ. Համբարձումյան, Ս. Միքայելյան. Ս. Բաղրամյան

       «Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազմալեզու միջավայրում (Լեհաստանի խոշոր քաղաքների և Փարիզի հայկական համայնքների օրինակով)» ուսումնասիրությունը ներկայացնում է բազմալեզու միջավայրում Լեհաստանի խոշոր քաղաքների և Փարիզի հայկական համայնքների օրինակով հայերենի լեզվավիճակը, զարգացման միտումները, ինչպես նաև հայերենը որպես կիրառական լեզվաբանության ուսումնասիրության առարկա, որպես երկրորդ կամ օտար լեզու դասավանդելու խնդիրները: Հետազոտությունը կարող է օգտակար լինել Հայաստանում և արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, որոնք կարևորում են հայերենի դերը և ուսուցումը օտարախոս միջավայրում, ինչպես նաև օտարերկրացիներին, որոնք հետաքրքրված են հայերենի ուսուցմամբ և դասավանդումով: Հետազոտության արդյունքները և դրանց հիման վրա մշակված սկզբունքներն ու չափորոշիչները կարելի է կիրառել ոչ միայն Հայաստանում գործող օտարալեզու կրթական հաստատություններում, այլև արտերկրի բազմալեզու միջավայրում, հատկապես հայկական համայնքներում: 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.