Կլոր սեղան-քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

29/04/2024
        Ս. թ. ապրիլի 29-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի փորձառական հնչյունաբանության լաբորատորիայում տեղի ունեցավ լեզվի արդիական հարցերին վերաբերող կլոր սեղան-քննարկումների շարքի առաջին նիստը։ Կիրառական լեզվաբանության բաժինը մասնագիտական քննարկման էր հրավիրել ինստիտուտի արևմտահայերենի բաժնի գիտաշխատողներին:
       Նիստը վարում էին կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ Գայանե Գրիգորյանը և նույն բաժնի գիտաշխատող Սիրանուշ Հովհաննիսյանը։ Քննարկվեցին կիրառական լեզվաբանության նորագույն մեթոդներ ներդնելու հնարավորությունները արևմտահայերենի ուսումնասիրության մեջ:          Դիտարկվեցին արևելահայերեն-արևմտահայերեն արդի փոխազդեցությունները և արևելահայ-արևմտահայ լեզվական փոխըմբռնման հարցեր։
        Նիստն ամփոփվեց երկու բաժինների միջև համագործակցության նոր եզրեր և հետազոտական ընդհանուր թեմաներ մշակելու առաջարկով:
 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.