Քննարկում ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում

18/02/2024

       Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ ԵՊՀ ռոմանագերմանական բաժանմունքի դասախոս Աննա Մարտինի Խաչատրյանի ««Սասնա ծռեր» էպոսի գեղարվեստական համեմատությունների և նրանց անգլերեն համարժեքների մասին» ռեֆերատի քննարկումը: Աննա Խաչատրյանը ներկայացրեց աշխատանքի կառուցվածքը:

     Բաժնի աշխատակիցները կարծիքներ հայտեցին, և արվեցին առաջարկություններ: Նշվեց, որ աշխատանքն արդիական և ինքնատիպ է,  հեղինակը բավական հետաքրքրական աշխատանք է կատարել, այլև այն, որ Աննա  Խաչատրյանը ծանոթ է համապատասխան գիտական գրականությանը, տիրապետում է նյութին և ունակ է կատարելու ինքնուրույն վերլուծություններ՝ համոզիչ օրինակներով հիմնավորելով դրանք:  

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.