Եռակի հոբելյան լեզվի ինստիտուտում

29/05/2023

         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը մայիսի 29-ին տոնում էր արևմտահայերենի, բառարանագրության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժինների հիմնադրման 10-ամյակը: Կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ հանրակրթական դպրոցի սաներին և բուհերի ուսանողներին ընդգրկելու լեզվի գիտական ուսումնասիրության աշխատանքների մեջ և հետաքրքրություն առաջացնելու ընդհանրապես գիտական աշխատանքի հանդեպ: Ուսանողները և աշակերտները հնարավորություն ունեցան ինստիտուտի վաստակաշատ գիտնականների և երիտասարդ գիտնականների շարքում ներկայացնելու նաև իրենց գիտական առաջին զեկուցումները, մասնակցելու միջոցառումը ամփոփող մասնագիտական քննարկմանը: Զեկուցում ներկայացրած հյուրերը ինստիտուտի կողմից ստացան վերոնշյալ բաժինների աշխատանքներին առնչվող գրքեր:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.