ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում պաշտոնապես բացվեց փորձառական հնչյունաբանության լաբորատորիան

30/03/2023
         2023թ․ մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնում ավելի քան 30 տարի անց վերաբացվեց հանրապետությունում միակ փորձառական հնչյունաբանության լաբորատորիան։ Բացման արարողությանը ներկա էին գիտությունների ազգային ակադեմիայի, հանրապետության բուհերի,  գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։ Այն բացվեց ՀՀ ԳԱԱ ֆինանսավորմամբ, լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի աջակցությամբ ու սատարումով և կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ Գայանե Գրիգորյանի ջանքերով։ Լաբորատորիան անվանակոչվեց բանասիրական գիտությունների դոկտոր, վաստակաշատ գիտնական և ականավոր հնչյունաբան Ամալյա Հարությունի Խաչատրյանի անունով։  
        Լաբորատորիան կարևոր նշանակություն կունենա ոչ միայն լեզվի ինստիտուտի, այլ նաև հանրապետության բոլոր գիտակրթական հաստատությունների համար։ Այն  կծառայի նաև ինստիտուտի այլ բաժիններին՝ արևմտահայերենի, ժամանակակից հայոց լեզվի և այլն, իրականացնելու հնչյունական համակարգերի փորձառական զուգադրական  ուսումնասիրություններ, որոնք կբերեն հետաքրքիր եզրահանգումների և հայտնագործությունների: Հնչյունաբանական լաբորատորիայի հնավորությունները թույլ կտան համահունչ քայլելու փորձառական հնչյունաբանության արտասահմանյան նորագույն նվաճումների հետ։ 
         Լաբորատորիայի հիմնական նպատակը  լեզվի բոլոր դրսևորումների հնչյունաբանական հետազոտություններ կատարելն է։ Օրինակ, լաբորատորիան հնարավորություն կտա ոչ միայն գրական արևելահայերենի հնչյունական համակարգի փորձառական հետազոտություններ կատարել, այլ նաև օգտակար կլինի հայերենի բարբառների հնչյունական իրողությունները, ինչպես նաև արևմտահայերենի հնչյունական համակարգն ուսումնասիրելիս։ Լաբորատորիայի դռները բաց են բոլոր այն անձանց և գիտական հաստատությունների առջև, որոնք հետաքրքրված են այս բնագավառով, և լաբորատորայի աշխատակիցները պատրաստ են գործակցելու նրանց հետ։  

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.