ԵՊՀ ուսանողները՝ կիրառական լեզվաբանության բաժնի հյուր

09/02/2023
        ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը այսօր հյուրընկալել էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներին: Ուսանողների 1-ին խումբը ծանոթացավ բաժնի ընդհանուր գիտական աշխատանքին: Բաժնի վարիչ բ. գ. թ. Գայանե Գրիգորյանը ուսանողներին ներկայացրեց փորձառական հնչյունաբանության արդի հիմնախնդիրները, ծանոթացրեց ինստիտուտում գործող հանրապետությունում փորձառական հնչյունաբանության միակ լաբորատորիայի աշխատանքների համառոտ նկարագիրը: Բաժնի գիտաշխատող բ. գ. թ. Սիրանուշ Հովհաննիսյանը ուսանողներին ներկայացրեց կիրառական լեզվաբանության նորագույն ուղղությունները, ինչպես նաև նյարդալեզվաբանության, հոգելեզվաբանության և կլինիկական լեզվաբանության տեսանկյուններից լեզվի ուսումնասիրության նրբությունները,  համաշխարհային նվաճումները և խնդիրները:
          ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների 2-րդ խմբին ներկայացրեց կիրառական լեզվաբանության և բաժնի աշխատանքների համառոտ պատմությունը: Բաժնի վարիչ, բ. գ. թ. Գայանե Գրիգորյանը ուսանողներին պատմեց հնչյունների գործիքային ուսումնասիրության նրբությունները, այդ ուսումնասիրությունների դերը ընդհանրապես լեզվի ուսումնասիրության տարբեր ուղղությունների համար: Բաժնի գիտաշխատող բ. գ. թ. Սիրանուշ Հովհաննիսյանը ուսանողներին ներկայացրեց անթրոպոլոգիական լեզվաբանության ուսումնասիրության առարկան և խնդիրները, անվերծանելի ձեռագրերը՝ որպես կիրառական լեզվաբանության ուսումնասիրության առարկա, կլինիկական լեզվաբանության որոշ հարցեր և երկլեզվության արդի հիմնախնդիրները:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.