ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԵՆԱԳԵՏՆԵՐ Ռ.ԻՇԽԱՆՅԱՆԻ ԵՎ Ա.ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻՆ

24/10/2022

             Ս.թ. հոկտեմբերի 13-14 ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հայերենագիտական գիտաժողով՝ նվիրված նշանավոր հայերենագետներ Ռ.Իշխանյանի և Ա.Սուքիասյանի 100-ամյա հոբելյաններին: Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասաակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս - քարտուղար Յու.Սուվարյանը ընդգծեց հայագիտության երախտավորներին նվիրված միջոցառումների կարևորությունը, գիտնականների երիտասարդ սերնդին հայերենագիտության ձեռքբերումների ըստ արժանվույն ներկայացումը, որը կարող է ամուր հիմք լինել ոլորտի զարգացման և առաջընթացի համար՝ զուգորդվելով լեզվաբանական ուսումնասիրությունների նորագույն ուղղությունների և եղանակների հետ: Գիտնականների վաստակին անդրադարձան և հուշեր պատմեցին «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հ.Այվազյանը, մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա.Գալստյանը, Ռ.Իշխանյանին և Ա.Սուքիասյանին աշակերտած, նաև նրանց գործընկերը դարձած գիտաշխատողներ: Լայն ու ընդգրկուն էր գիտաժողովի թեմատիկան. հնչեցին ժամանակակից գրական հայերենի (արևելահայերեն և արևմտահայերեն) քերականական համակարգին (հատկապես շարահյուսությանը), բառապաշարին (նորակազմ բառեր, դարձվածքներ, փոխառություններ, բառարաններ), տառադարձության հարցերին, առանձին բառերի ստուգաբանությանը, արևմտահայերենի պահպանության խնդիրներին նվիրված զեկուցումներ, անդրադարձ եղավ  Աստվածաշնչի լեզվի որոշ իրողությունների՝  մեկնաբանություններում օգտագործելով հունարեն բնագրերի տվյալները:

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.