
Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Շիրակի մարզի բարբառային համապատկեր» ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագետների խումբը, ըստ նախատեսված պլանի, հուլիսի 5-ից 8-ը բարբառագիտական հետազոտություններ իրականացրեց Շիրակի մարզի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս, Նոր Կյանք, Վարդաքար և Հառիճ գյուղերում: Բարբառակիրների հետ անկաշկանդ զրույցների, հարցումների և տեսաձայնագրման շնորհիվ հավաքվեց ուսումնասիրության համար անհրաժեշտ բավականաչափ նյութ: Բնակչության բարյացակամ ու բարեհաճ վերաբերմունքը, ինչպես նաև խմբին իրենց աջակցությունը բերած շատ շիրակցիներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ մեծապես նպաստեցին աշխատանքների հաջող ընթացքին:
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...