Վերահրատարակվել է Հ. Աճառյանի «Քննութիւն Նոր-Նախիջևանի (Խրիմի) բարբառի» աշխատությունը

04/03/2022
       Մեծանուն հայերէնագէտ Հրաչեայ Աճառեանի բարբառագիտական հիմնարար աշխատանքները նրա գիտական հսկայածաւալ ժառանգութեան պատկառելի մասն են կազմում: Դրանց թուին են պատկանում նաև սահմանափակ տպաքանակով 1920- 30-ական թուականներին ապակետիպ եղանակով հրատարակուած աշխատանքները` «Քննութիւն Նոր-Ջուղայի բարբառի», «Քննութիւն Նոր-Նախիջևանի (Խրիմի) բարբառի», «Քննութիւն Ագուլիսի բարբառի», «Քննութիւն Մարաղայի բարբառի» և այլն:
        Ինչ խօսք, արժէքաւոր այդ աշխատութիւնների նոր հրատարակութիւնը հայ բարբառագիտութեան համար կարևոր նշանակութիւն կարող է ունենալ. յիշեալ բարբառների նկարագրութիւնը, դրանց վերաբերեալ լեզուաբանի դիտարկումները և բերած նիւթը, հասանելի դառնալով մասնագիտական աւելի լայն շրջանակների, իրենց նպաստը կբերեն բարբառային հայոց լեզուի տարբեր հարցերի նորովի մեկնաբանութեանը:
           Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտը նախաձեռնել է Հրաչեայ Աճառեանի յիշեալ աշխատանքների վերահրատարակումը: 1925 թուականին Երևանում յիսուն օրինակով լոյս տեսած «Քննութիւն Նոր-Նախիջևանի (Խրիմի) բարբառի» աշխատանքը վերահրատարակուում է ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրութիւնները ֆինանսաւորող համահայկական հիմնադրամի աջակցութեամբ:

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.