Լույս է տեսել Վ.Կատվալյանի «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքը

29/12/2021
          Լույս է տեսել Վ.Կատվալյանի «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքը: Այն ընդգրկում է Բայազետի բարբառի շուրջ 8 000 բառային միավոր, դարձվածք և ոճ: Բառարանի յուրաքանչյուր բառահոդված պարունակում է գլխաբառը և նրա բացատրությունը, քերականական տեղե­կու­թյուններ, որպես կանոն`տվյալ բառով բարբառային խոսքի օրինակ:  Օրինակ­ները բարբառային խոսքի նմուշներ են, ասացվածքներ, դարձվածքներ, հաճախ էլ բերված նմուշները բովանդակային կապ ունեն և պատումներ են ձևավորում: Բառարանը տեղեկություններ է պարունակում նաև բարբառակիր հանրության կենցաղի, առօրյայի, սովորույթների, պատ­կերացումների, աշխարհընկալման վերաբերյալ: Բարբառային խոսքը ներկայանում է իր կենդանի գործածությամբ: Գլխաբառերը և դրանք պարունակող նմուշները բերվում են բարբառային տառադարձությամբ:
            Բառարանը օգտակար կլինի լեզվաբաններին, բարբառագետ­ներին,  ազգագրագետներին, բանահյուսության մասնագետներին, կարող է օգտագործվել բուհական դասըն­թաց­ներում: 

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.