Ջահուկյանական ընթերցումներ-2021

08/11/2021

         2006 թվից ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը սկսել է կազմակերպել «Ջահուկյանական ընթերցումներ» խորագրով ամենամյա գիտաժողովներ, որոնց նյութերը հրապարակվել են 15 ժողովածուներում: Ավանդական դարձած գիտաժողովի նյութերը այսուհետ հրապարակվելու են համանուն պարբերականում, որի առաջին համարը լույս է տեսել օրերս: Այն ընդգրկում է 2021թ. գիտաժողովում իբրև զեկուցում ներկայացված նյութեր: Հանդեսի հոդվածներում քննության են առնվել լեզվի պատմության, բարբառագիտության, ժամանակակից հայերենի արդիական խնդիրներ, ներկայացվել են ստուգաբանական պրպտումներ:

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.