«Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր» ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտսւտի բարբառագիտության բաժնի հետազոտողների խումբը (Վ.Կատվալյան, Հ.Խաչատրյան, Ժ.Միքայելյան, Գ.Մկրտչյան) ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ 2013-2015 թթ. բարբառագիտական հետազոտություններ է իրականացրել Գեղարքունիքի մարզում: Ձեռք բերված արդյունքները Վ.Կատվալյանի կողմից գիտականորեն մշակվել, համակարգվել և 2018 թ. հրապարակվել են «Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր» շարքի 1-ին՝ Գեղարքունիքի մարզին նվիրված գրքում: Միաժամանակ, բարբառագետները հանդես են եկել թեմային առնչվող գիտական հոդվածներով և զեկուցումներով: Վերջիններս ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր. Նյութեր. Պրակ Ա. Գեղարքունիք» գրքում, որը օրերս հրապարակել է ԳԱԱ լեզվի ինստիտուտի հրատարակչությունը: Պրակը ամբողջացնում է Գեղարքունիքի մարզի լեզվավիճակի նկարագրությանն ու ուսումնասիրությանը նվիրված նյութերը, Վ.Կատվալյանի, Հ.Խաչատրյանի և Գ.Մկրտչյանի՝ տարբեր հանդեսներում ու ժողովածուներում ավելի վաղ հրապարակված հոդվածներից բացի պարունակում է նաև Գեղարքունիքի մարզի բնակավայրերի ցանկը՝ յուրաքանչյուրում գործածվող լեզվատարբերակի նշումով: Գիրքը կարող է օգտակար լինել բարբառագիտության, հայոց լեզվի պատմության, հայ բանահյուսության, ազգագրության մասնագետներին, ժողովրդագրության հարցերով զբաղվողներին: Ներկայացված նյութը կարող է օգտագործվել հանրագիտարանային բնույթի աշխատանքներում, ուսումնական դասընթացներում:
Լալա Հովհաննեսի Գրքիկյան «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.01 «Հայոց լեզու»
25.12.2024, ժ.15-ին
Գիտական ղեկավար...