Բ.գ.թ. ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ 70-ամյակի առթիվ

04/05/2021

      Տարին հոբելյանական է  լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Արտակ Վարդանյանի համար։ Նա 70 տարեկան է։ Իր գործին անվերապահորեն նվիրված գիտնական լինելով՝  Արտակ Վարդանյանը  հիացնում է իր հետաքրքրությունների լայն շրջանակով՝ բանագետ-բարբառագետից մինչև գրող-թարգմանիչ,  հայ ավանդական երգարվեստի գիտակ,  հայոց բառուբանի ակունքները պեղող և իր գտածոները սիրով ու գուրգուրանքով հանրությանը ներկայացնող բանագետ-բանահավաք և վերջապես՝ մեղմաբարո, բարեկիրթ, պատրաստակամ ընկեր ու բարեկամ...   Մեր բաժնի աշխատակիցների անունից շնորհավորում եմ մեր հարգարժան ընկերոջ հոբելյանը՝ մաղթելով նրան քաջ առողջություն և ամենայն բարիք։

Բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.