Արցախին

12/10/2020
         ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում աշխատակիցներ Մ.Խառատյանին և Ն.Սահակյանին, որոնց նախաձեռնությամբ Արցախին օգնելու համար կազմակերպված դրամահավաքի շնորհիվ լեզվի ինստիտուտը Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցել  2370 ԱՄՆ դոլար և 711 հազար ՀՀ դրամ:
       Խորին շնորհակալություն դրամահավաքին մասնակցած բոլոր աշխատակիցներին:
        Մեր հատուկ գնահատանքը արևմտահայերենի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանին, ինստիտուտի նախկին աշխատակից, բանասիրական գիտությունների դոկտոր Ամալյա Խաչատրյանին, ինստիտուտի արհկոմին:
           ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը պատրաստակամ է՝ Արցախի Հանրապետությանը աջակցելու  հնարավոր բոլոր եղանակներով:                                                      
           Լեզվի ինստիտուտի տնօրենություն 

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.