Արդի հայերենի բաժին

Արդի հայերենի բաժնում (բաժնի վարիչ` բանասիրական գիտությունների թեկ­նա­ծու Թաթուլ Ասոյան ) ուսումնասիրվում են արդի հայերենի բառապաշարի և քե­րակա­նական իրողությունների, ժամանակակից խոսակցական հայերենի կառուց­վածքի և գործառության հիմնահարցերը: Կատարվում է տարբեր բնագավառների տերմինա­հա­մակարգերի ուսումնասիրություն: Ուշադրություն է դարձվում զանգվա­ծային լրատվամիջոցների լեզվական առանձնահատկություններին` վեր հանելով դրան­ցում առ­կա ոչ կանոնական ձևերը և աղավաղումները, շարունակվում են արդի հայերենի ուղ­ղա­գրական բառարանի համալրման և այն հրատարակության նախա­պատրաստելու աշխատանքները: Բաժնի գիտաշխատակիցները ինն են. ութը` բանասիրական գիտությունների թեկ­­նա­ծու: 
 
Արդի հայերենի ուսումնասիրության հիմնական ուղղությունները
 
● «Ժամանակակից հայոց լեզու» (Կանոնական ակադեմիական քերականություն) աշխատության ստեղծման աշխատանքներ. նախատեսվում է 4 հատորով, 2015-2020 թթ.-ի համար՝ հատոր 1 /Նոր գրական հայերենի ձևավորումն ու զարգացումը. ձևավորման ընդհանուր նախադրյալները, լեզվական և արտալեզվական պայմանները, լեզվավիճակը, գրաբար-միջին հայերեն-աշխարհա-բար-բարբառներ փոխհարաբերությունը՝ ըստ հիմնափուլերի՝ ա. վաղ աշխարհաբար, բ. երկճյուղ աշխարհաբար, գ. ժամանակակից փուլ//:
● Արդի հայերենի կառուցվածքի և գործառության հարցեր:
● Ժամանակակից խոսակցական հայերենի կառուցվածքի և գործառության ամբողջական քննություն:
   Նորմ և կիրարկում: Տեքստի բաղկացուցիչները. միջուկի ըմբռնումը: Տերմինակազմ, ներհամակարգային և արտահամակարգային բազմիմաստություն: Նախադասությունների կապակցման միջոցները տեքստում:
                                                               Թեմայի    պատասխանատու՝ բ.գ.թ. Ն.Սարգսյան
 
Բաժնի  գիտահետազոտական թեմաները և հրատարակված աշխատանքները:

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.