Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

22/11/2019

            ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի  22.11.19   նիստն առավելապես նվիրված էր վերջին շրջանում հանրությանը հուզող մի շարք  հարցերի քննարկմանը։ Բաժնի  աշխատակիցները մտահոգություն հայտնեցին, որ  գիտնականների և բուհական ամբիոնների դասախոսների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ գիտության և կրթության ոլորտները համակարգող նախարար Ա.Հարությունյանի, այսինքն՝  ՀՀ արդի կառավարության կողմից առաջարկվող կտրուկ փոփոխությունների ծրագրերը (ընդհուպ մինչև ակադեմիական ինստիտուտների լուծարումը) չեն կարող ընդունելի լինել հայագիտության և հայերենագիտության զարգացման հարցում անուրանալի դեր ունեցող ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատողների կողմից։
           Նույնքան մտահոգիչ է հայագիտական առարկաների դասավանդումը բուհերի ղեկավարության հայեցողությանը թողնելու հարցը։ Կասկածից վեր է, որ նմանատիպ հարցերն առաջին հերթին պիտի քննարկման փուլ անցնեին գիտակրթական բոլոր օղակներում՝ դպրոցից մինչև բուհական համակարգ, և միայն վերջին փուլում տեղ գտնեին կառավարության ծրագրերում։  

                                                    Ավագ գիտաշխատող         Ջեմմա Բառնասյան

                                                                                              

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.