«Հրաշագործ Նռանէ» գրքի շնորհանդեսը

30/10/2019

             12-ամյա աշակերտուհի Ժասմին Հայրապետյանի «Հրաշագործ Նռանէ»  հեքիաթ-վիպակը ՀԱՅԿԱՇԽԱՐՀ կայքի նախաձեռնությամբ արևելահայերենից արևմտահայերենի է փոխադրվել։ Գրքի շնորհանդեսը կայացավ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, որի գործուն բաժիններից մեկն էլ զբաղվում է արևմտահայերենի հիմնախնդիրներով։ Հետաքրքիր նախաձեռնություն է բոլո՛ր առումներով, և ինչպես նշեցին բանախոսները, օրինակելի այս նախաձեռնությունը արևմտահայերենի պահպանության համար օգտաշահ իրողություն է։ Արցախում ծնված, երևանաբնակ 12-ամյաստեղծագործող աղջնակի գրած Ֆանտաստիկ ժանրի այս վիպակը բարու և չարի պայքարի մասին է, և ինչպես ընդունված է հեքիաթում՝ բարին հաղթում է չարին։ Հետաքրքիր փաստ է, որ հեքիաթի հերոսուհի Նռանեի հրաշագործությունն իրականանում է մեր ազգային արժեհամակարգի խորհրդանիշերի օգնությամբ, ինչպիսիք են՝ Թուր Կեծակին, Քուռկիկ Ջալալին, Արծվագորգը, Իշխան ձուկը, Ծիրանափողը, ծիրանի կորիզը և այլն։ Շատ հետաքրքիր շնորհանդես էր։

Ջեմմա Բառնասյան

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.