Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

04/07/2019

         Հուլիսի 4-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցած գիտական քննարկումը վերաբերում էր ձեռագրերի՝ տարբեր դարերի հիշատակարաններում վկայված, սակայն որևէ բառարանում չարձանագրված,  մեկնության կարիք ունեցող  բաղադրյալ  բառերի իմաստների բացատրությանն ու բաղադրիչ­ների վերլու­ծությանը։ Բա­նախոսը, ապավինելով նորահայտ բառերի գործածության առանձ­նա­հատկություն­ներին, դրանց արմատական բաղադրիչների ծագ­ման, իմաստային և հնչյունական առնչու­­թյունների վերաբերյալ  բառարանային ու առհա­սարակ հայերենագիտական տվյալ­ներին, հանդես եկավ որոշ պարզաբանումներով, ներկա­յացրեց բառարմատների լծորդություններ, իմաս­տափոխության և հնչյու­նափոխության դրսևո­­­րում­ներ։ Տեղի ունեցավ մտքերի աշխույժ փոխանակություն։ Քննարկման մասնակից­ները տարբեր բառերի առնչությամբ արտա­հայտե­ցին իրենց տեսակետները, փորձեցին համատեղ ջանքերով որոշ ճշգրտումներ կատարել։

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.