Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

02/07/2019
     Ս.թ. հուլիսի 2-ին հայոց լեզվի պատմության բաժնի  քննարկումը  վերաբերում էր   ձեռագիր բառարաններում առկա ձկների հայերեն անվանումներին։
     Բանախոսը նշեց, որ հայ կենդանաբանների վկայությամբ «Հայաստանն իր յու­րա­հատուկ ֆաունայով Կովկասի ամենահետաքրքիր տարածքներից մեկն է: Լինելով լեռնային երկիր և ունե­նա­լով լանդշաֆտների ցայտուն արտահայտված բարձուն­քա­յին գո­տիականություն` Հա­յաս­­­տանը բնորոշվում է իր ֆաունայի տեսակների բազ­մա­զա­նու­թյամբ»: Ըստ գիտնականների՝ ասվածը վերա­բերում է նաև ձկնե­րին:
     XVIII դ. ավանդված ձեռագիր բառարաններն առանձնանում են այնպիսի բառա­շար­­քե­րով, որոնք ընդգրկում  են հաս­կացությունը տե­սակային տա­ր­­­բե­րակմամբ, ինչ­պես, օրինակ, Ականց տեսակք,  Ձիոյ զա­նազան տե­սակք, Չար և պէս­պէս  տե­սակք չա­րի և այլն։  
     Բանախոսը ներկայացրեց Ձկանց զանազան տեսակք բառաշարքում ընդ­գրկ­ված թրաձուկ, վահանաձուկ, գլխան ձուկն, որթձուկն, շունձուկն  բառերը՝ նշելով, որ դրանք ար­ձա­նա­գրվում են Մխ. Սեբաստացու (XVIII դ.),  Մխիթարյան միաբանների՝
XIX դ. հրատարակած բառարաններում, նաև միաբանության հայրերի հայա­գի­տա­կան հե­տա­զոտություններում։

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.